
Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով:
«Ռեալ»-ի տրանսֆերային ցուցակում Ալաբան դիտարկվում է որպես Դանիլուի այլընտրանքային տարբերակ: Նրա պայմանագիրը «Բավարիա»-ի հետ ավարտվում է 2018-ին:
Գերմանիայի այս առաջնությունում ավստրիացին մասնակցել է 18 խաղի՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: