Օդի ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն:

18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 4-5 աստիճանով, 18-19-ի ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 17-ին բարձրադիր վայրերում` թաց ձյուն: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս