ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ մարտի 16-ին, կազմել է 480.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.43 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 506.58 դրամ (նվազել է 3.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 711.03 դրամ (նվազել է 3.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.74 դրամ (նվազել է 0.09 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 239.63 դրամ, ոսկին՝ 17,809.56 դրամ, պլատինը՝ 17,237.55 դրամ:
Մարտի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: