Հայկական ժամանակ. Դրամը կրկին արժեզրկվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ դրամը կրկին սկսեց արժեզրկվել: Այդ մասին գրում է ,Հայկական ժամանակե թերթը։ “Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 412 դրամ 45 լումա, իսկ մեկ շաբաթ առաջ դոլարն արժեր մոտ 408 դրամ: Այսպիսով, մի քանի օրվա ընթացքում դրամն արժեզրկվել է 1 տոկոսով: Դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավարտեցին սեպտեմբերմեկյան առեւտուրը, որի համար “ներքնակների տակից” հանել էին կանխիկ դոլարները եւ նետել շուկա: Ու հիմա, երբ շուկայի` արտարժույթով համալրման այդ աղբյուրը “ցամաքել է”, դոլարի նկատմամբ պահանջարկը կրկին աճել է, ինչն էլ հանգեցնում է դրամի արժեզրկմանը: Նշենք, որ մինչեւ վերջին արժեւորման փուլը` մեկ դոլարի գինը Հայաստանում հասել էր մինչեւ 420 դրամի”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս