
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստ է հրաժարվել թիմի մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից:
Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ իտալացի մասնագետն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհրաժարվի Սամի Խեդիրայի, Ալվարո Արբելոայի և Ֆաբիո Կոենտրաոյի ծառայություններից:
Գերմանացի կիսապաշտպանը թիմը կարող է լքել ազատ գործակալի կարգավիճակով, իսկ պորտուգալացի և իսպանացի ֆուտբոլիստները տրանսֆերի կհանվեն 25-30 մլն եվրոյի դիմաց: