
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում մասնակցել է «Դինամո»-ի դեմ խաղին:
Sport-express-ը Մովսիսյանի խաղին տվել է 6 գնահատականը: «Մովսիսյանը երկու անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն առաջին հարվածը հետ մղեց Գաբուլովը, իսկ երկրորդ դրվագում դինամոյականները հրաշքով գնդակը հանեցին դարպասային գծից»,-նշված է կայքում:
Իսկ Whoscored.com-ը ներկայացրել է Մովսիսյանի վիճակագրությունը: Մովսիսյանը 3 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, դրանցից 2-ը՝ դարպասին: