Կոստա Ռիկայում տեղի ունեցած 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը շարունակվել է 600 հետցնցումով, սակայն տուժածներ չկան: Կա 1 զոհ, որը մահացել է վախի պատճառով: Երկրաշարժը տեղի է ունեցել 41 կմ խորության վրա երկրի մայրաքաղաք Սան Խոսեից 140 կմ դեպի արևմուտք՝ Լիբերիա քաղաքի մոտ:
Ուժեղ երկրաշարժին հաջորդած 600 հետցնցումներից 3-ը ևս ուժեղ են եղել՝ 4 մագնիտուդից բարձր: Երկրաշարժից վնասվել է 190 տուն, 203 մարդ տեղափոխվել է ժամանակավոր ապաստարան: