Մարտի 16 ին ԿԳ նախարար Արեմեն Աշոտյանը մասնակցեց Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ և հանդես եկավ ելույթով` նվիրված Հայաստան-ԵՄ կրթական համագործակցությանը:
Նախարարը մասնավորապես խոսեց Բոլոնիայի գործընթացի մասին, փաստել է որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում, որոնք ԵՄ անդամ չեն, ապա մանրամասն խոսեց մեր երկրում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պիտի հասանելի լինի բոլորին, սակայն Արցախում, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: