Օհանավան գյուղում ԲՀԿ-ական թեկնածուի հաղթանակն ապահովել է Գալուստ Սահակյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը ՀՀ մոտ 26 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում հաղթել է ԲՀԿ-ական գործող գյուղապետը, ով ինքնառաջադրվել էր: Ուշագրավն այն է, որ այստեղ ինքնառաջադրված 3 թեկնածուների «հետեւում» էլ ՀՀԿ-ականներ էին կանգնած: 704 ձայնով վերընտրված Ալեքսան Ալեքսանյանին աջակցել են ոչ միայն մարզի նախկին եւ ներկա ԲՀԿ-ական պատգամավորներ, այլեւ ԱԺ նախագահը: Մեր տեղեկություններով, ընտրություններից առաջ ԲՀԿ-ն լքած Բազմասեր Առաքելյանն այցելել է Գալուստ Գրիգորիչին եւ բարեխոսել իր մտերիմ Ալեքսանյանի համար: Մյուս թեկնածուի՝ Էդգար Հայրապետյանի համար «աշխատել է» ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը, բայց նա 2-րդ տեղն է գրավել՝ 615 ձայնով: 3-րդ թեկնածուն՝ Խաչատուր Միսակյանը, ստացել է 288 ձայն, ով էլ վայելել է ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանի հովանավորչությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս