
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 10-13-ը Հայաստան են ժամանելու թուրք քրիստոնյաներ, որոնք Ստամբուլում եւ այլ քաղաքներում գործող բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ են: Նրանք գալիս են իրենց ազգի անունից ներողություն խնդրելու հայ ժողովրդից 15 թվին կատարվածի համար, նպաստելու ատելության կամուրջներն այրելուն եւ համատեղ աղոթք անելու: Ի դեպ, Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, կաթողիկոսների կողքին ներառված է նաեւ բողոքական եկեղեցու` հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահը՝ որպես կրոնական հանդուրժողականության «ակտ»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: