«Կենտրոն» հեռուստաընկերությունը կվերահսկի նախագահականը, ծախսերը կհոգա Գագիկ Ծառուկյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Կենտրոն» հեռուստաընկերության հարցում վերջնական որոշում է կայացվել՝ այն մնում է Գագիկ Ծառուկյանի ձեռքում: Ավելի ճիշտ, հեռուստաալիքի սպորտային, մշակութային մասը կմնա Ծառուկյանի տնօրինության տակ, իսկ քաղաքական մասը կվերահսկի նախագահականը, սակայն ծախսերը կհոգա Ծառուկյանը: Թերեւս պատճառն այն է, որ նոր գնորդ չի գտնվել, իսկ վերջին տարիներին սեփականատիրոջ միջոցով նորացվել է հեռուստաընկերության ողջ տեխնիկան, եւ մեծ գումարներ են այստեղ ներդրվել, ուստի գնորդը պետք է կլորիկ գումար վճարեր: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը համաձայնել է այս սխեմային՝ մի պայմանով, որ 40 տոկոսով կրճատվի աշխատակազմը եւ, ըստ այդմ՝ իր ծախսերը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս