Դատարանը Տիգրան Ուրիխանյանից գումար բռնագանձելու որոշում է կայացրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ ՀՀ վարչական դատարանը դեռեւս 2013 թվականի դեկտեմբերին վճիռ է կայացրել, որի մասին նոր է միայն հայտնի դառնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեռեւս 2013-ի կեսերին պատգամավորին վարչական տույժի ենթարկելու որոշում է կայացրել, այնուհետեւ 2013թ դեկտեմբերի 5-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից բռնագանձել 25 հազար դրամ: Գործը քննել է  դատավոր Ռոբերտ Սարգսյանը, որը երկու շաբաթ անց` 2013-ի դեկտեմբերի 19-ին, բավարարել է ՃՈ դիմումը եւ որոշել է պատգամավորից բռնագանձել 25 հազար դրամ: Որոշումը հենց նույն օրն ուղարկվել է Տիգրան Ուրիխանյանին, բայց պարզվում է՝ նա այն չի ստացել եւ իրենից գումար բռնագանձելու մասին ընդամենը օրերս է իմացել եւ մտադիր է այս պատմությանը մեծ հնչեղություն տալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս