«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Հժ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի ստորագրած ձմեռային զորակոչի հրամանագրից հետո հանրապետության զինկոմիսարիատներում արձանագրվել է, որ միայն այս զորակոչին բանակ գնալու ենթակա 600 երիտասարդ ՀՀ-ում չեն:
Երեկ, երբ մեր թղթակիցը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել է՝ ճի՞շտ են սույն տեղեկությունները, Հովհաննիսյանը պատասխանել է. «Զորակոչի հետ կապված բոլոր թվերը գաղտնի են և հրապարակման ենթակա չեն»: Տեղեկություններ կան նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներքին հրահանգ է իջեցրել, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող տղաները, ովքեր նախկինում, հայտնաբերվելուն պես, ուղարկվում էին բանակ, հիմա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը մեր թղթակցին ասել է. «Եթե այդ անձանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում, նրանք մեխանիկորեն հայտնվում են դատախազության տիրույթում, և համապատասխան իրավապահ մարմինները պետք է զբաղվեն նրանցով»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։