«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:
Երբ մեր թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանառվում, Բաղդասարյանը պատասխանել է. «121 թիվն առաջին անգամ եմ լսում, բայց սպասեք փոփոխություններին, կարող է 75 է դառնում: Եթե լինի փովոխություն, կա՛մ պիտի որոշակի երևացող, լուրջ քանակային փոփոխություն լինի, կամ պետք է նույնը թողնվի»,- ասել է Բաղդասարյանը: Նա նշել է, թե հակված է, որ պատգամավորների քանակը քիչ լինի և պրոֆեսիոնալ Աժ ձևավորվի, և հավելել, որ դա իր անձնական կարծիքն է: Կառաջարկե՞ք դա հարցին պատասխանել է. «Մենք քննարկում ենք նման հարցեր, բնականաբար նաև այդ առաջարկը կներկայացնենք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։