«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիր մարզի Նոր Արմավիր համայնքի միակ դպրոցում աղմկալի դեպքերը հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ոստիկանություն են հրավիրվել դպրոցի նախկին եւ ներկա տնօրենները:
Եվ այսպես՝ որտեղից է սկսվել դպրոցի իրարանցումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Նոր Արմավիր համայնքի պահակ, ինչպես նաեւ տնտեսվար Խաչատուր Սարգսյանին հրավիրել են ոստիկանություն: Բանն այն, որ դպրոցի ուսուցիչներից մեկը նկատել է, թե ինչպես պահակ-տնտեսվար Խաչատուրը երեկոյան ուշ ժամի դպրոցի գույքը դպրոցից դուրս է հանել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պահակի այդ գործողությունները նկատել է նաեւ դպրոցի տնօրեն Հերիքնազ Հարությունյանի ամուսինը: Վերջիններս պահակի ապօրինի գործողությունների մասին տեղյակ են պահել ոստիկանությանը: «Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց դպրոցի նախկին տնօրեն Վաչիկ Կարապետյանի հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: