Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունու Կամոյի 36 շենքի մոտ (“Մուշ” սուպերմարկետի մոտակայքում), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգա-մանքներում բախվել են “ՎԱԶ-2101” մակնիշի 33 ՏՕ 926 համարանիշի (վարորդ` Շիրակ Արշակյան, 34-տարեկան), “ՎԱԶ-21010” մակնիշի 16 ՏՕ 580 համարանիշի (վարորդ` Վարդան Վարդանյան, 46 տարեկան) և “Աուդի Ա-8” մակնիշի 05 ՏԼ 033 համարանիշի (վարորդ` ծնված Տիգրան Զիրոյան, 28 տարեկան) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի հետևանքով տուժածներ` Տ. Զիրոյանը և նրա ուղևորներ` 29-ամյա Դավիթ Գևորգյանը, 28-ամյա Արմեն Ասլանյանը, “ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Շ. Արշակյանը, ուղևոր` 31-ամյա Վարդան Կիրակոսյանը և “ՎԱԶ-21010” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Վ. Վարդանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց: Վ. Վարդանյանը տեղափոխման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները “ՎԱԶ-21010” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 58-ամյա Մանվել Մուրադյանի դին:
Ըստ բժիշկների` Դ. Գևորգյանի առողջական վիճակը ծանր է, Ա. Ասլանյանինը և Տ. Զիրոյանինը` միջին ծանրության, Շ. Արշակյանինը և Վ. Կիրակոսյանինը` բավարար: