ՀՀԿ-ի կեղծ անդամատոմսի պատճառով Գետարգելում ընտրությունը հետաձգվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է տեղի ունենային մարտի 15-ին, սակայն տեղափոխվել է օրը, եւ կկայանա ապրիլի 5-ին: Ընտրությունները հետաձգելու պատճառն այն է եղել, որ մարտի 15-ի համար առաջադրված թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Թորոսյանը, գրանցվելու ժամանակ ՀՀԿ-ի անդամության տոմս է ներկայացրել, որը կեղծ է եղել: Ինչի արդյունքում նրան չեն թույլատրել գրանցվել:

Եթե Գետարգել համայնքի ղեկավարի ընտրությունները մարտի 15-ին կայանային, ապա ընտրությունների համար առաջադրված թեկնածուները կլինեին երկուսը՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արսեն Կարապետյանը եւ նրա տեղակալ Գրիգոր Թորոսյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հենց Գրիգոր Թորոսյանի ՀՀԿ-ի անդամության տոմսն է կեղծ եղել: Ինչից հետո գյուղապետի պաշտոնի համար առաջադրված Թորոսյանին զրկել են գրանցվելու իրավունքից, եւ միակ թեկնածուն եղել է գործող գյուղապետ Արսեն Կարապետյանը: Արդյունքում՝ հնարավոր չի եղել գյուղապետի ընտրություններ անցկացնել, եւ այն հետաձգվել է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս