Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղ առավոտյան հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ, որպեսզի «դիմավորեին աշխատանքի» գնացող Սերժ Սարգսյանին։ Նրանք մոտ մեկ ժամ սպասեցին, սակայն նախագահի շարասյունն անցավ՝ արհամարհելով հավաքվածներին ու նրանց բղավոցները։
Նաիրիտցիները հիասթափված սկսեցին վիրավորանքների տեղատարափը։ Նրանցից մեկը մի քանի անգամ կրկնեց. «Նախագահը ոչխար է։ Մի՞թե իրեն չէր հետաքրքրում, թե ովքեր են այս մարդիկ, արհամարհում է»։
Նրանք բավականին վրդովված են և պատրաստվում են մինչեւ ժամը 18:00-ը մնալ Բաղրամյան 26-ում։