
Թուրինի «Յուվենտուս»-ի ղեկավարությունը կփորձի թիմում պահել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Կան թիմեր, որոնք Պոգբայի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 70-80 մլն եվրո: Մենք հրաժարվում ենք վաճառել մեր թիմի տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերը:
Եթե մենք ցանկանում ենք բարձր պահել ակումբի մակարդակը, չենք կարող մեզ թույլ տալ վաճառել թիմի աստղերին»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Բեպե Մարոտան: