
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն:
Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը: Բուք է Վայքի տարածաշրջանում (Սարավանի հատվածում) և Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն