
Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական մայրուղին, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, ինտենսիվ ձյան, փոթորկի ու սահմանափակ տեսանելիության պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար:
Ինչպես հայտնում է «Новости-Грузия»-ն, երթևեկությունն արգելված է Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում:
Ավտոմայրուղու 134-135-րդ կմ ՝ Դարդարի կիրճում, արգելված է մեքենաների կանգը: Ոստիկանության հերթապահ ջոկատները հետևում ու համակարգում են գործընթացը: Ճանապարհի մյուս հատվածում երթևեկությունն ազատ է: