
Իրանը Իրաքին կատարելագործված հրթիռներ է մատակարարում՝ Տիկրիտը «Իսլամական պետության» խմբավորման ծայրահեղական զինյալներից ազատագրելու օպերացիայում իրաքցի զինվորականներին օգնություն ցուցաբերելու համար. գրում է New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկյան անանուն աղբյուրներին:
Ինչպես հայտնել են աղբյուրները՝ հղում կատարելով ԱՄՆ-ի հետախուզության տվյալներին, անցած մի քանի շաբաթների ընթացքում դեպի Տիկրիտ է քաշվում շուրջ 30 հազար իրաքցի զինվորական, որոնց երկու երրորդն ուսուցում են անցել իրանական բանակի ղեկավարության ներքո: Իրաքի տարածքում նաև իրանական ծագման սպառազինություն է մատակարարվել:
Աղբյուրներից մեկի խոսքերով՝ Իրաքին են մատակարարվել իրանական «Ֆաջր-5» հրթիռներ, որոնք ունակ են խոցել մինչև 75 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները, ինչպես նաև` «Ֆատեհ-110» հրթիռներ, որոնց թռիչքի հեռավորությունը կազմում է 300 կմ: