
Իսպանական La Sexta հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինչպես է վիրավորական արտահայտություններ անում Արքայական ակումբի երկրպագուների հասցեին:
Միջադեպը գրանցվել է «Լեւանտեի» դեմ Պրիմերայի նախորդ տուրի խաղում, որի երկրորդ խաղակեսում երկրպագուները դժգոհել են «Ռեալի» ցուցադրած խաղից: