
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով կձևավորվի նոր կառավարությունն ու կնշանակվի վարչապետը:
Գրեթե 5.9 միլիոն մարդ կկարողանա քվեարկել 3200 ընտրատեղամասում, որոնք այսօր բացվել են ողջ երկրի տարածքում:
Քվեարկությունից կախված է, թե կմնա արդյոք Իսրայելի աջերի առաջնորդ, «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բինյամին Նեթանյահուn երրորդ անգամ վարչապետի աթոռին, թե կզիջի իր դիրքերը Իցխակ Հերցոգին: