
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, “Էրեբունի” բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Վերջինս հայտնեց, որ երեք նորածիններն էլ աղջիկ են, ծնվել են 1,5 կգ, 1,290 կգ, 1,260 կգ քաշով: Մայրիկը՝ Աննա Քարտաշյանը, Երեւանի բնակչուհի է, ընդամենը 27 տարեկան է: Եռյակը Աննայի առաջնեկն է: Նորածինները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով: Շուշան Հունանյանի փոխանցմամբ, մայրիկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
NEWS .am