Ապրիլի 24-ին կթողարկվի April 24 հավելված՝ Ցեղասպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի ապրիլի 24-ին ամերիկահայ հաղորդավար Ստեփան Փարթամյանը կթողարկի իր երկրորդ խոշոր հավելվածը, որը կոչվում է April 24։ Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի կլինի iTunes Store և Google Play առցանց խանութներում։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Հավելվածը կներառի Փարթամյանի «Այո, մենք ունենք» գրքերի ողջ շարքը և բազմաթիվ գրառումներ, որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Նյութը կազմված է կարճ կենսագրություններից, լուսանկարներից, ինչպես նաև այն հայերի ամերիկյան արտոնագրերից, ովքեր իրենց տաղանդով նպաստել են ամերիկյան քաղաքակրթության վեհությանը։ Կատեգորիաները հետևյալն են՝ արվեստ, գրականություն, երաժշտություն, թատրոն, կինո, լրագրություն և մեդիա, գիտություն, տեխնոլոգիաներ, բժշկություն, իրավագիտություն, հանրային ծառայություն և քաղաքականություն։

Նոր հավելվածը կթողարկվի Partam հավելվածի գլոբալ հաջողությունից հետո։ Այն թողարկվել է 2014 թվականի ապրիլի 24-ին։ Հավելվածը ներառում է լուսանկարներ, տեղեկատվություն, քարտեզներ, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր հայկական տեսարժան վայրերին։

Երկու հավելվածները Փարթամյանի նվերներն են ողջ աշխարհի հայկական համայնքներին։ «Այս երկու անվճար հավելվածները ոչ միայն ապահովում են վկայություն հայ ժողովրդի գոյատևման մասին, այլև վիթխարի հնարավորութունների ու շարունակական դինամիկայի հզոր հիշեցում են»,- ասել է Փարթամյանը։




Լրահոս