Մելբուռնի 48-ամյա բնակչուհին, որն արդեն 12 երեխաների մայր է, միանգամից հինգ երեխա է լույս աշխարհ բերել: Բեղմնավորումը բնական ճանապարհով է եղել, սակայն երեխաները ծնվել են վիրահատության արդյունքում: Ավստրալուհին ծնել է երկու տղա եւ երեք աղջիկ, որոնցից մեկը մահացած է ծնվել: Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, այժմ արդեն իր 16 երեխաներով կինը համարվում է ավստրալական Վիկտորյա նահանգի ամենամեծ ընտանիքներից մեկը: Մելբուռնում սա առաջին հնգյակի ծնունդը չէ, սակայն այն ժամանակ` 1980թ. ծնված հնգյակը չի փրկվել:
ՄԻԱՆԳԱՄԻՑ 5 ԵՐԵԽԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ