
Հայաստանում գործարկվել է արտասահմանյան և հայկական տպագիր պարբերականների` տարածաշրջանում առաջին առցանց գրադարանը` Pressinfo.am-ը:
Այստեղ ընթերցողը կգտնի ավելի քան 1000 հայկական և արտասահմանյան թերթեր ու ամսագրեր և կարող է կարդալ ցանկացած պարբերական:
Նորաբաց կայքում ներկայացված է նաև «Ժողովուրդ» օրաթերթը: Առավոտյան ժամը 7-ին արդեն այստեղ կարելի է գտնել մեր թերթի էլեկտրոնային տարբերակն ու ընթերցել այն: Այժմ «Ժողովուրդ» օրաթերթը հասանելի է նաև այս տարբերակով: