Սահմանադրական բարեփոխումներին դեմ խոսողները 5-6 տարի առաջ կողմ էին. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, պետք է փոխվի կառավարման մոդելը: Այսօր կայացած ասուլիսում նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Որպես անհատ` ես դեռ 90-ականներին կողմնակից եմ եղել խորհրդարանական մոդելին, բայց այն ժամանակ, երբ նոր էինք անկախացել, բռունցք էր պետք, ու դա կարող էր լինել նախագահական մոդելը»,-նշեց  նա:

Բաղդասարյանն ընդգծեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա դեմ են հանդես գալիս սահմանադրական բարեփոխումներին, 5-6 տարի առաջ կողմ էին դրանց:

«Այդ ուժերը հայտարարում են, որ դեմ են խորհրդարանական կառավարման համակարգին, քանի որ թեկնածու ունեն, և նա պետք է դառնա նախագահ: Սա քաղաքական հայտարարություն չէ: Նրանք իշխանափոխություն են պահանջում, իսկ իշխանափոխության ամենից լավ կարելի է հասնել կառավարման մոդելը փոխելով», -հավելեց նա:




Լրահոս