
Սեպտեմբերի 6-ին, ժամը 03.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Ս. Տարոնցիի փողոցի թիվ 3 շենքի “Կակաչ” կոչվող հանրակացարանի մոտ կայանված ավտոմեքենայից գողություն է կատարվում: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի մոտից բռնել եւ բերման է ենթարկել 52-ամյա Վլադիմիր Ա.-ին, ով, ըստ ահազանգի հեղինակի բացատրության` փորձում էր իրենց շենքի մոտ կայանված “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարել: Կատարվում է հետաքննություն: