ԲՀԿ անդամը դատապարտվեց պայմանական ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամբաստանյալն իր վերջին խոսքում նորից պնդեց, որ ընդունում է իր մեղքը և խնդրեց մեղմ վերաբերվել: Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող ԲՀԿ անդամ Արմեն Մաթևոսյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Արթուր Մկրտչյան) դատավճռով դատապարտվեց 3 տարի պայմանական ազատազրկման՝ նույնքան ժամկետով փորձաշրջանով: Ամբաստանյալն իր վերջին խոսքում նորից պնդեց, որ ընդունում է իր մեղքը և խնդրեց մեղմ վերաբերվել: Հիշեցնենք, որ դատաքննությունն ընթանում էր արագացված ընթացակարգով:
Այսպիսով՝ դատարանը նրան հանցավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը: Հիշեցնենք, որ քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել էր, որ ԲՀԿ անդամ Ա. Մաթևոսյանը 2012թ. ապրիլի կեսերին քաղաքացի Ծ. Կ.-ին տվել է 10 000 դրամ ընտրակաշառք, ապրիլի 27-ին Հ. Ջ.-ին տվել է 35 000 դրամ, իսկ մայիսի 5-ին համապատասխանաբար՝ 15 000 և 35 000 դրամ ընտրակաշառք է տվել Հ. Ն.-ին և Հ. Ա.-ին, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններում քվեարկեն “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օգտին` այդ կերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը:
Փաստինֆո




Լրահոս