Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Ֆիորենտինա»-ից կրած պարտությունից հետո «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ:
«Միլան»-ը շատ բան է արել ինձ համար, և ես ցանկանում եմ այստեղ մնալ երկար ժամանակ: Բայց վերջնական որոշում պետք է կայացնի ակումբի ղեկավարությունը: Եթե կցանկանան շարունակել աշխատել ինձ հետ, ես պատրաստ եմ, եթե ոչ՝ պատրաստ եմ հրաժարական տալ»,- հայտարարել է իտալացի մասնագետը: