
Ռուս երիտասարդը վարձել է նկարահանող մի ողջ անձնակազմ՝ մահացու վրաերթ բեմադրելու համար: Այդ կերպ նա ցանկացել է պարզել` այն կինը, որին ինքը սիրում է եւ պատրաստ է ամուսնանալ, որքան է իրեն սիրում: Ամեն ինչ ավելի քան իրական է եղել՝ արյուն, ծուխ, վթարված մեքենաներ, ոստիկաններ, շտապօգնության ավտոմեքենաներ… նկարագրել են ականատեսները: Աղջիկը, հասնելով ժամադրության վայր, տեսել է այդ սոսկալի պատկերը: Բժիշկները նրան հայտնել են, որ տղան մահացել է, ինչը ստիպել է աղջկան արտասվել: Այդ պահին երիտաասարդը արթնացել է ու նրան առաջարկություն արել: Աղջիկն էլ ընդունել է խելագարի հետ իր կյանքը կապելու առաջարկը: