Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ Ադրբեջանը մտնում է անօդաչու թռչող սարքեր ներկրող 5 առաջատար երկրների թվում, հայտնում է newsru.co.il-ը:
Ամենից շատ անօդաչուներ ներկրող երկիր է հանդիսանում Մեծ Բրիտանիան, երկրորդ երկիրը՝ Հնդկաստանն է, որին հետևում են Իտալիան, Ադրբեջանը, Գերմանիան , Թուրքիան, Ֆրանսիան, Սինգապուրն ու Բրազիլիան:
Հավելենք, որ աշխարհում խոշորագույն անօդաչու թռչող սարքեր արտադրող է հանդիսանում Իսրայելը, որը 1985-ից 2014 թթ ընթացքում արտադրել է աշխարհում ներկրված անօդաչու թռչող սարքերի 60.7 %-ը: