Լավ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. Ս. Սարգսյանը` Եվրանեսթում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Ինչպես արդեն նշել էինք, ուղերձով հանդես էր գալու նաև ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանը:

Նա նախ  ողջունեց Եվրանեսթի վեհաժողովի մասնակիցներին, ապա ասաց. «Այս շաբաթը կարելի է մեզ համար եվրոպական շաբաթ համարել: Ուրախ ենք Երևանում հյուրընկալել Եվրանեսթի նիստը, որիս հետո մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Երևանում և Բրյուսելում նախատեսվում են իմ հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, իսկ մի քանի օրից Երևանում տեղի կունենա նաև Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը»:

«Լավ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են դիմանիկ կերպով: Վստահ եմ, որ Եվրանեսթի նստաշրջանի ծավալուն օրակարգում ընդգրկված կարևոր հարցերի շուրջ խորհրդարանական ձևաչափով ընթացող քննարկումները և որոշումները կնպաստեն Եվրոպական միության և գործընկեր երկրների միջև համագործակցության խորացմանը տարբեր բնագավառներում»,-հավելեց Սերժ Սարգսյանը:

Նախագահը վստահություն հայտնեց, որ միջխորհրադարանական քննարկումները թույլ կտան ճիշտ պատկերացում կազմել մեր ժողովուրդների առջև կանգնած մարտահրավների մասին ու փորձել միասին գտնել  դրանց հաղթահարման ուղիները:

«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է: Մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի՝ ինչպես կարող է պայքարել ու իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերկաատարում ունենալ: Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու համար մենք նախաձեռնել ենք սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը»,-եզրափակեց նախագահը:




Լրահոս