Տուժող կողմի փաստաբանը պահանջում է Վարդան Պետրոսյանին ազատազրկել 6 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 տարվա ազատազրկման դատապարտված սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է ապրիլի 1-ին: Վերաքննիչ քրեական դատարանում նիստը վարելու են դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանը, Մհեր Արղամանյանն ու Արարատ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ վերաքննիչ բողոք էին ներկայացրել մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը: Վերջիններս պահանջում են բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նախատեսված պատժաչափը և սահմանել ավելի խիստ պատիժ, մասնավորապես`ազատազրկում՝ նվազագույնը 6 տարի ժամկետով:

Ռուբեն Բալոյանը պահանջում է նաև Վարդան Պետրոսյանին զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` առաջին ատյանի դատարանի վճռով նախատեսված 2 տարվա փոխարեն 3 տարի ժամկետով, ինչպես նաև՝ ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը, որը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թողել էր առանց քննության:




Լրահոս