
«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի հայերեն տարբերակը ներկայացվել է դիտողների ուշադրությանը:
Հնդկահայքի մոռացված պատմության մասին բացառիկ մանրամասներ ներկայացնող ժապավենը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Այն նկարահանվել է հանրության միջոցներով և չի հետապնդում կոմերցիոն նպատակներ:
Նախատեսվում է անցկացնել նաև ֆիլմի ցուցադրություններ սփյուռքահայ համայնքներում՝ մեծ էկրաններին:
«Հայկական չափանիշ» կինոկենտրոն