Armenian text to speach

Իմ ասածը սխալ են հասկացել. Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր քննադատությունը` Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի խաղից հետո և նշել, որ այն ֆրանսիացիներին չէր ուղղված:

«Իմ ասածը սխալ են հասկացել նրանք, ովքեր իրենց վիրավորված են զգում։ Ես պատվի մարդ եմ եւ խնդիր չեմ տեսնում։ Եթե վիրավորել եմ, ապա ներողություն եմ խնդրում։ Սակայն իմ խոսքը հասցեագրված չի եղել ֆրանսիացիներին», – նշել է նա:

Նշենք, որ խաղից հետո Իբրահիմովիչը հայտարարել էր. «15 տարում ես չեմ տեսել այսպիսի վատ մրցավարների, ինչպես այս զզվելի երկրում: Այս երկիրն արժանի չէ ՊՍԺ-ին»։




Լրահոս