ՀՀ նախագահը մատնանշեց, թե որտեղ է ԼՂ խնդրի լուծման բանալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ-ԵՄ հարաբերություններից զատ` ՀՀ նախագահն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հիմնախնդրին և դիմեց ներկաներին:

Սերժ Սարգսյանը խոսեց նաև ԼՂ խնդրի մասին, ընդգծելով, որ չեն պատրաստվում ԱԺ վեհաժողովի հարթակը դարձնել քարոզչության կամ ատելություն սերմանող հարթակ: Նա նշեց, որ պատրաստվում են այդ հարթակը ծառայեցնել ժողովուրդների խաղաղ գոյակցությանը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է փոխել Մինսկի խմբի ձևաչափը և խուսափել խնդրի կարգավորումից: Սերժ Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է միջազգային հանրության և եվրոպական կառույցների աներկբա գնահատականը Ադրբեջանի այդ վարքագծին:

«Մի բան պարզ է, ԼՂ խնդրի լուծման բանալին ո´չ Փարիզում է, ո´չ Վաշինգտոնում, այն Ստեփանակերտում է, Երևանում ու Բաքվում»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:




Լրահոս