
Երկրորդ տարին անընդմեջ Լոնդոնը գլխավորում է աշխարհի նորաձևության մայրաքաղաքների ցուցակը` կրկին շրջանցելով գլխավոր մրցակցին` Նյու-Յորքին: Վարկանիշային աղյուսակը ներկայացրել է Global Language Monitor ընկերությունը: Հետազոտության համար հիմք են ծառայել համացանցում ու ԶԼՄ-ներում մեծ հետաքրքրությունն ու համբավը: Նորաձևության աշխարհի մայրաքաղաքի դիրքը պահպանել Լոնդոնին հաջողվել է դքսուհի Քեթրինի, նրա ամուսին Ուիլյամի անկրկնելի ոճի ու Օլիմպիական խաղերի շնորհիվ: Փարիզը, որը մրցակցությունից դուրս է բարձր նորաձևության աշխարհում, վարկանիշային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է գտնվում: Առաջին հնգյակում են հայտնվել Իսպանիայի միանգամից 2 քաղաքներ` Բարսելոնան ու Մադրիդը: