Այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ելույթով հանդես եկավ նաև Եվրանեսթ ԽՎ համանախագահ Հեյդի Հաուտալան: Նա ցավ հայտնեց, որ ադրբեջանցի գործընկերները չեն մասնակցում այս նիստին: «Սա իրենց նիստն է, իրենցն է ևս»,-նշեց նա:
Հաուտալան կարևորեց քաղաքացիական հասարակության դերը: «Ադրբեջանցի քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն: Անընդունելի է, որ այս մարդիկ իրենց հայացքների համար պատժի ենթարկվեն»,-ընդգծեց նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիեսթեան էլ այսօր Եվրանեսթի լիագումար նիստի ժամանակ փոխանցեց փոխնախագահ Ֆրեդերիկո Միկեի ուղերձը: Նա նշեց, որ 6 տարի առաջ Պրահայում ուրվագծեցին տեսլականը ԵՄ և ԱլԳ երկիների շուրջ: «Այդ օրվանից լավ առաջընթաց ենք արձանագրել մեր հարաբերություններում, ավելի լավ ենք յուրացրել մեր շահերը, մեր երեք գործըկերների հետ ստորագրեցինք ասոցացման համաձայնագրեր և դրանք ուժի մեջ են:
Հրիասթեան ընդգծեց, որ վիզաների դյուրացման ռեժիմում համագործակցության պայմանագրեր են կնքվել հինգ երկրների հետ, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը գործում է միայն մեկ երկրի հետ: