Եգիպտոսում սկսվել է ընդդեմ հայազգի պորտապարուհու դատավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Եգիպտոսում մեկնարկել է երկրի ամենահայտնի պորտապարուհիներից մեկի՝ հայազգի Սաֆինազի դեմ դատավարությունը, ով մեղադրվում է իր ելույթներից մեկի ժամանակ երկրի ազգային դրոշն անարգելու մեջ:

Gulfnews.com-ը գրում է, որ հայուհի Սաֆինազը, ով վերջին տարիներին դարձել է սենսացիա պարի ոլորտում, հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքը սիրում է այդ երկիրն ու չի ցանկացել վիրավորել այնտեղ ապրող մարդկանց:

Դեպքը վերաբերում է 2014 թ. հուլիս ամսին համերգներից մեկի ժամանակ Սաֆինազի ելույթներից մեկին, երբ նա Եգիպտոսի դրոշի գույներով կոստյում է կրել:

Նշվում է, որ 30-ամյա Սաֆինազը չի հայտնվել դատարանի առջև երկուշաբթի օրը:

Մեղադրանքների հաստատման դեպքում` պորտապարուհուն սպառնում է մեկ տարվա ազատազրկում և տուգանք՝ 30 հազար եգիպտական ֆունտի չափով։

Դատարանը հետաձգել է դատը մինչև ապրիլի 6-ը, որպեսզի թույլ տա պարուհու փաստաբանին ուսումնասիրել գործին առնչող փաստաթղթերը։




Լրահոս