
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 16-րդ կմ-ում՝ Թորոսգյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.02-ին, մարվել՝ 14.04-ին: Ամբողջությամբ այրվել է “Ֆորդ” մակնիշի 16 սօ 826 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան: