
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու ԼՂՀ նախագահի երդմնակալության արարողությանը, որը կկայանա այսօր` սեպտեմբերի 7-ին: Հիշեցնենք` հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեցին թվով հինգերորդ նախագահական ընտրությունները: Բակո Սահակյանը ստացավ ընտրողների ձայների 66,7 տոկոսը (47085 ձայն)՝ վերընտրվելով ԼՂՀ նախագահ: Նրա հիմնական մրցակից Վիտալի Բալասանյանը հավաքեց 32,5 տոկոս (22966 ձայն): Արկադի Սողոմոնյանին վստահել էր ընտրողների 0,8 տոկոսը (594 ձայն):