Ապրիլի 24-ի նախօրյակին Լեհաստանը նոր բանաձև կքննարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շնորհակալ ենք ձեր հյուընկալության համար, մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի ունիկալ պատմություն ու մեծ մշակութային արժեքներ: Մենք հիշում ենք ձեր ազգի ողբերգության 100-րդ տարելիցը»: Այս մասին մինչ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ուղերձին անդրադառնալը հայերենով նշեց ԵԽ փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին: Նա խոսեց այն  իրադարձությունների մասին, որ տեղի են ունենում Ուկրաինայում և դա որակեց ռուսական կողմից իրականացվող ագրեսիա, որը դատապարտվել է ԵԽ-ի կողմից:

Մարտին Շուլցի ուղերձում նշված էր,  որ ԵՄ անդամ պետությունները վերանայում են Արևելյան գործընկերության շրջանակը: «Արևելյան հարևանության քաղաքականությունը պետք է հաշվի առնի երկրների առաձնահատկությունը և կարիքները: «Ավելին ավելիի դիմաց, նվազ՝ նվազի դիմաց» մոտեցումը գնալով ավելի մեծ ազդեցութուն է ունենալու, և դրանով է պայմանավորվելու օժանդակության ծրագրերի համար, և այդ օգնությունը կլինի համաչափ այն նվաճումներին, որոնք կիրականացվեն բարեփոխումերի ուղղությամբ»:

Չանեցկին շարունակելով նշեց, որ այս տարին ՀՀ համար շատ կարևոր իրադարձության տարի է: «Ապրիլի 24-ին ողջ հայությունը հյուրերի հետ հիշատակելու է ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը: Ես` որպես Լեհաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, հպարտ եմ, որ Լեհաստանի խորհրդարանը 2005-ին դատապարտել ու ճանաչել է Հայոց ցեղսպանությունը»,-նշեց նա և հավելեց, որ Լեհաստանն ընդունելու է նոր բանաձև, որը պետք է քննարկվի ապրիլի 24-ի նախօրյակին:




Լրահոս