
Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է հեռացվել «Կերետարո»-ից: Նա հեռացվել է հիմնական կազմի հետ մարզումներից:
Նախորդ շաբաթ Ռոնալդինյոն չի ժամանել թիմի մարզմանը, որից հետո մարզիչը նրան հեռացրել է հայտացուցակից, իսկ թիմը «Տոլուկի»-ին պարտվել է 0:1 հաշվով:
Մեքսիկայի առաջնության 10-րդ տուրից հետո «Կերետարո»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը: