
ԱԺ-ում շարունակվում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը:
Նիստը վարող Եվրանեսթի ներկայացուցիչները, նախքան նիստի երկրորդ մասի աշխատանքներին անցնելը, նշեցին. «Այսօր մեզ հետ չէ մեր հարգարժան գործընկերը` Վահան Հովհանիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել ԵՄ –Հայաստան խորհրդարանների կայացման գործում` համատեղելով պրոֆեսիոնալիզմը, հմայքը, սկզբունքայնությունը և ինտելեկտը»:
Այս խոսքերից հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Վահան Հովհաննիսյանի հիշատակը: