Լեհաստանի նախագահի թիկնապահները փորձել են սոսնձել նախագահին հարց տվող տղամարդու բերանը (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի թիկնազորին մեղադրել են տղամարդու բերանը փակելու համար, ով փորձել է երկրի ղեկավարին հարց տալ: Դեպքը տեղի է ունեցել Կոմորովսկիի կողմից Ժեշուվայի համալսարան այցի ժամանակ:

Ականատեսները նշում են, որ երկրի նախագահի անվտանգության աշխատակիցներն իսկապես կոշտ են գործել:

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում ֆիքսված են կադրեր, թե ինչպես են արարողության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները գետնին տապալել ներկաներից մեկին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Տղամարդը ցանկացել է նախագահին հարցեր տալ, երբ վերջինս լքելիս է եղել համալսարանի դահլիճը: Ենթադրաբար, երկրի նախագահի թիկնազորի անդամները փորձել են սոսնձել տղամարդու բերանը :




Լրահոս