
Հայաստանի 2 մարզիկներ կմասնակցեն սեպտեմբերի 12-16-ը Իտալիայի Վարեզե քաղաքում կայանալիք թիավարության Եվրոպայի առաջնության մրցաշարին. այս մասին տեղեկացրին Հայաստանի թիավարության ֆեդերացիայից:
Մակար Սարգսյանը կմասնակցի տղամարդկանց, իսկ Աննա Եգորյանը՝ կանանց մրցաշարին: Հայաստանի թիավարողները 3 օր անց մեկնելու են Իտալիայի Վարեզե քաղաք: