Երևանում ընթացող Եվրանեսթի վեհաժողովում Յարոմիր Չետինան նշեց, որ վերջերս այցելել է Կենտրոնական Աֆրիկա, եղել թանգարանում, որտեղ եղել են նաև Հոլոքսոի ու Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցանմուշներ:
Նա նկատեց, որ իրենց մոտ չկան հստակ չափանիշներ ցեղասպանության որակման հետ կապված:
Չետինան ընդգծեց, որ կարող են ընդունել բանաձև, որը կդատապարտի Ցեղասպանությունը: Բանախոսը թվարկեց այս բոլոր տարիներին կատարված հանցանքները մարդկության նկատմամբ: «Եթե ուզում եք կանխարգելել, վերջ դնել ցեղասպանություններին ու էթնիկ զտումներին, եկե´ք իրենց անուններով կոչենք իրերը, հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»: